211652_close_icon

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 49.8 մլն ԱՄՆ դոլար

views-count4256 դիտում article-date 14:04 19-11-2016
Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,800,756 դոլար 478.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,729,930 ԱՄՆ դոլար 479,71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,536,287 եվրո 515.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 19,290,006 եվրո 517.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 947,131,197 ՌԴ ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 498,548,161 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.8 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր