Այսօր պաշտպանության բանակի բուժապահովման ոլորտի ներկայացուցիչները նշում են իրենց մասնագիտական տոն օրը
Նոյեմբերի 17-ին պաշտպանության բանակի բուժապահովման ոլորտի ներկայացուցիչները նշում են իրենց մասնագիտական տոն օրը:
Ստեղծվելով արցախյան գոյապաքարի տարիներին, ինչպես ՊԲ մյուս բոլոր զորատեսակներն ու ծառայությունները, բուժծառայությունը ևս լայն թափով շարունակել է վերազինվել և ընդլայնել իր հնարավորությունները՝ այսօր վերածվելով լիովին կայացած համակարգի, որն ունակ է բարձրակարգ բժշկական ծառայություններ մատուցել զինծառայողներին և քաղաքացիական ազգաբնակչությանը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում:
Շնորհավորում ենք Հիպոկրատի երդմանը հավատարիմներին իրենց մասնագիտական տոն օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ իրենց բարդ և պատասխանատու առաքելության իրականացման մեջ:
[b]
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]