ԱՄՆ-ում հայտնաբերել են երկրի ամենամեծ թերթաքարային նավթի հանքը
                        Ամերիկյան Տեխաս նահանգի Վուլֆքեմլ շրջանում  հայտնաբերվել է այդ երկրում ամենախոշոր թերթաքարային նավթի հանքավայրը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը։
Ծառայության էներգետիկ ռեսուրսների ծրագրի կոորդինատորի խոսքով՝ դա ամենախոշոր հանքն է բոլոր այն հանքերից, որից հնարավոր կլինի մի քանի միլիարդ բարել նավթ արդյունահանել։ 
Նախնական հաշվարկներով՝ թերթաքարային հանքի պահուստները կազմում են 20 մլրդ բարել նավթ և 16 տրիլիոն խմ բնական գազ, ինչպես նաև 1,6 մլրդ բարել գազախտուցք։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

