Չինաստանում կանխատեսվում է թերթաքարային գազի արդյունահանման կտրուկ մեծացում
                        Չինաստանի հողատարածքների ու բնական պաշարների նախարարությունը կանխատեսում է թերթաքարային գազի արդյունահանման կտրուկ մեծացումը: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Խոսքն այստեղ ներկայումս արդյունահանվող 200 միլիոն խորանարդ մետրը մինչև 2020 թվականը 30 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մասին է: Նշվում է, որ նախագծի իրագործման ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտը Չինաստանի տեխնոլոգիական հետամնացությունն է: 
Թերթաքարային գազի արդյունահանման համար պահանջվում են մեծ քանակությամբ ջրային պաշարներ, սակայն Չինաստանում արդեն իսկ զգացվում է խմելու ջրի պակաս:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

