Հանրապետության մի քանի քաղաքներում ձյուն է տեղում. ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մառախուղ:
Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Թալին, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: