211652_close_icon
views-count36095 դիտում article-date 23:42 30-03-2018

Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-ի երեկոյան և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 4-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [b]Սյունիքի մարզի Գորայք գյուղում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Շիրակի մարզի Մարալիկ և Արթիկ քաղաքներում, Աշոցք գյուղում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. առկա է ձնահյուսի վտանգ:[/b]

Նմանատիպ նյութեր