9944 դիտում
23:45 17-11-2016
Սեդլեցի ոսկրատունը կառուցելու համար օգտագործվել են ավելի քան 40.000 մարդկային կմախքներ․ ֆՈՏՈՇԱՐՔ
Սեդլեցի ոսկրատունը համարվում է Չեխիայի ամենամեծ ոսկրատունը, որի կրիպտեում հավաքված են հսկայական թվով ոսկորներ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում մատուռի ներքին ինտերիերը, որն ամբողջովին զարդարված է մարդկային գանգերով և ոսկորներով. այդ նպատակի համար կիրառվել են ավելի քան 40.000 մարդկային կմախքներ:
1278 թվականին Հենրիխը, Կուտնա Գոռա քաղաքի արվարձան Սեդլեցի ցիստերցիանական մենաստանի աբբահայրը, Չեխիայի Օտտոկար 2-րդ արքայի կողմից ուղարկվել է Ավետյաց երկիր: Հետ գալուց նա մի քիչ հող բերեց Գողգոթայից և շաղ տվեց աբբայության գերեզմանոցով մեկ:
Այդ լուրը արագորեն տարածում գտավ տարածաշրջանում: Դրանից հետո այն դարձավ Կենտրոնական Եվրոպայի բնակիչների համար հուղարկավորման ամենահայտնի վայրերից մեկը: Հազարավոր մարդիկ էին երազում մեռնելուց հետո հենց այդտեղ գտնել իրենց վերջին հանգիստը: Միջնադարյան պատերազմներն ու սև մահի՝ ժանտախտի համաճարակները 14-րդ դարի կեսերին, ինչպես նաև Հուսյան հեղափոխական շարժումը 15-րդ դարի սկզբին, կտրուկ մեծացրին այս գերեզմանատունը, քանի որ զոհերին հիմնականում այստեղ էին հուղարկավորում:
1400-ական թվականներին գերեզմանոցի կենտրոնական մասում կառուցվեց դամբարանով գոթական տաճար: Դամբարանը պետք է ծառայեր որպես ոսկորների ամբար, որոնք հանվել էին գերեզմաններից, քանի որ այլևս գերեզմանոցում ազատ տեղ չէր մնացել: Ազատված տարածքներում կամ կրկին թաղումներ էին կատարում, կամ էլ շինարարություն անում: Ըստ տարածված լեգենդի, 1511 թվականից հետո, գերեզմաններից ոսկորների դուրս հանումը և ամբարելը դամբարանում կատարում էր Սեդլեցի ցիստերցիանական մենաստանի վանականներից մեկը:
1703-1710 թվականներին տաճարը վերակառուցվել է: Ավելացվել է նոր մուտք, որպեսզի վերջինս պահի խոնարհված արտաքին պատը: Վերին հարկը կառուցվեց բարոկկո ոճով:
1784 թվականին կայսրը կարգադրեց փակել Սեդլեցի ոսկրատունը և մենաստանը: Ժամատունն ու վանական հողերը գնեց Շվարցենբերգի ընտանիքը։
1870 թվականին այս ընտանիքը վարձեց փայտափորագիր Ֆրանտիշեկ Ռինտին, որպեսզի նա կարգավորի ու դասավորի կուտակված ոսկրակույտը: Վերջինս լծվեց աշխատանքի և եկեղեցին ստացավ այսօրվա տեսքը: Ամբողջ ինտերիերը այսօր զարդարված է ոսկորներով ու գանգերով. այդ թվում ջահերը, զինանշանները, գրությունները, մոմակալները:
Մատուռը բաց է այցելուների համար ամեն օր, առավոտից իրիկուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1369 դիտում
21:31 11-02-2023
Ավելի քան 22 000 մարդկային կորուստ․ վերջին տվյալները Թուրքիայից
4907 դիտում
17:35 03-02-2017
Երկու ամերիկյան ընկերություն ավելի քան 500 000 000 դոլար կներդնեն Հայաստանում
11520 դիտում
16:00 15-02-2019
EGT Մաեստրո․ ավելի քան 50.000.000 դրամ և ուղևորություն Մակաո․ Totogaming
Այս բաժնից
2803 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10531 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am