211652_close_icon
views-count1782 դիտում article-date 20:21 15-11-2016

Լեհաստանում արտաշիրիմել են ավիավթարից զոհված նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի և նրա կնոջ աճյունները

Լեհաստանում արտաշիրմել են ավիավթարից զոհված նախագահ Լեխ Կաչինսկիի և նրա կնոջ՝ Մարիի մարմինները, հաղորդում է RIA Novosti-ն։ 8 ժամ տևած արտաշիրմանը ներկա են գտնվել նախագահի եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին և դուստրը՝ Մարտա Կաչինսկայան: Դատական փորձագետների միջազգային խումբը կուսումնասիրի աճյունները, որից հետո տեղի կունենա վերահուղարկավորում։ Կիրականցվի նաև աճյունների համակարգչային տոմոգրաֆիա, ինչը թույլ կտա ստանալ եռաչափ պատկեր, որի միջոցով մասնագետները մնացորդներն առավել մանրազննին կուսումնասիրեն։ Ենթադրվում է, որ հետազոտությունը կտևի 4 օր։ Հիշեցնենք, 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել են Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում երկրի նախագահը և նրա կինը: Միջպետական ավիացիոն կոմիտեն աղետի պատճառ է համարել օդաչուի սխալը: Լեհական կողմը սեփական քննությունն է անցկացնում, քանի որ կատարվածի մեջ կասկածում է ռուս դիսպետչերներին:

Նմանատիպ նյութեր