211652_close_icon
views-count14824 դիտում article-date 14:02 10-08-2015

Հայտնի են Մոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի անունները. տեսանյութ

Հայտնի են դարձել Մերձմոսկվայում ավիավթարից զոհված 4 հայերի անունները: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 20.15-ին Մերձմոսկովյան Իստրինսկի շրջանի ջրամբարի մոտ տեղի ունեցած օդային աղետի արդյունքում “Սեսսնա 206″ մակնիշի ինքնաթիռի օդաչուն և ազգությամբ հայ 4 ուղևորները զոհվել են: ՌԴ ԱԻ նախարարության Մերձմոսկովյան մարզի և ՌԴ ՆԻ Մերձմոսկովյան մարզի գլխավոր վարչությունները ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրել են զոհված քաղաքացիների անձնական տվյալները. -23-ամյա Մանուկյան Լարիսա Վրեժի - 28-ամյա Մանուկյան Պարույր Նորիկի - 10-ամյա Գլչյան Օֆելյա Ազատի - 5-ամյա Գլչյան Էրիկ Ազատի Ըստ վերոնշյալ մարմիններից ստացված տեղեկության` զոհվածները հանդիսացել են ՌԴ-ում մշտական բնակության թույլտվությամբ ՀՀ քաղաքացիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր