2387 դիտում
15:03 15-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է կառավարության ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Իր բացման խոսքում նախարար Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել սեղմ ժամկետներ առաջադրված հանձնարարականների կատարման համար, որպեսզի շաբաթական կտրվածքով նախանշված միջոցառումների մասով արձանագրվեն արդյունքներ:
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն զեկուցել են կատարված աշխատանքների ընթացքը, բարձրաձայնել խնդիրները:
Մասնավորապես նշվել է, որ մշակման փուլում են և նոյեմբերի վերջին պատրաստ կլինեն սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման, անտառային ոլորտի բարեփոխումների և բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգերի նախագծերը: Արդեն իսկ ներկայացվել է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման մեխանիզմների կիրառման ծրագրի նախագիծը:
2017 թվականից սկսած սպանդանոցային մորթի անցման հետ կապված նախարարը կարևորել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպումը և իրազեկման լայնածավալ միջոցառումների իրականացումը:
Նախարարին զեկուցվել է, որ պատրաստ է տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտադրությամբ զբաղվող գենեֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը կներկայացվի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների հետ քննարկումներից հետո:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացման հարցը, և հանձնարարվել է այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան ծրագիր:
Անդրադառնալով սուբսիդավորման ծրագրերին` նախարարը հանձնարարել է քննարկել և հստակ դիրքորոշում ներկայացնել սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործման մասով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում կոնկրետացնելով սուբսիդավորման ուղղությունները և թիրախային խմբերը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը կարևորել է նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովումը և բարձրացված խնդիրներին օպերատիվ արձագանքումը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
20:34 30-11-2023
Քննարկվել է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների իրականացման ընթացքը
1223 դիտում
17:07 14-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են 2015 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագրերը
2138 դիտում
15:13 12-04-2017
ՍԱՊԾ-ն հանրությանն է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություն
Այս բաժնից
1255 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1072 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
892 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել