1223 դիտում
17:07 14-01-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են 2015 թվականի գերակա խնդիրներն ու միջոցառումների ծրագրերը
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրի կատարման հարցերը:
Խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:
«Չնայած գյուղատնտեսության բնագավառում մշտապես առկա են մարտահրավերներ, սակայն դրանք հաղթահարելի են և համոզված եմ, որ ընթացիկ տարում համատեղ ուժերով և հետևողական աշխատանքի միջոցով մենք կկարողանանք ոլորտում գրանցել բարձր կատարողական արդյունքներ, հատկապես հաշվի առնելով չիրացված ներուժը», - նշել է իր խոսքում նախարարը:
Անդրադառնալով 2015 թվականին նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին` նախարարը նշել է, որ դրանց շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է բարելավել հանրապետության պարենային անվտանգության վիճակը, ավելացնել գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալները և այլն:
Բացի այդ, ընթացիկ տարում շարունակվելու են մատչելի պայմաններով դիզելային վառելանյութի ու հանքային պարարտանյութերի տրամադրման, տոհմային երինջների ներկրման ծրագրերը:
Նախարարը նաև հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները , որպեսզի մարտի 25-ին ոռոգման համակարգը պատրաստ լինի գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին:
Պատասխանատուներին հանձնարարվել է հստակորեն իրականացնել իրենց պատասխանատվության ոլորտում գտվող ծրագրերը, պահպանել ծրագրերի կատարման ժամկետները` բացառելով թերացումները:
Նմանատիպ նյութեր
2384 դիտում
15:03 15-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է կառավարության ծրագրով իրականացվող միջոցառումների ընթացքը
Այս բաժնից
1180 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1006 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
814 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել