Վարչապետը թանկարժեք նվերներ է տարել Լուկաշենկոյին և ԵՏՄ գործընկերներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է ճոխ գնումներ անել։ Կառավարությունը հոկտեմբերի 25-ին 864 հազար դրամով «Մանգասար» ընկերությունից գնել է մի նկար։ Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նկարի հեղինակը Ցոլակ Ազիզյանն է:
Կառավարությունն այդ նկարը գնել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների խորհրդի նիստին ՀՀ-ի մասնակցելու առիթով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-28-ը վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել էր Մինսկ մասնակցելու վերը նշված նիստին։ Իսկ այս նկարն էլ նա գնել է հավանաբար հյուրընկալող երկրի Բելառուսի վարչապետին կամ նախագահ Ալեքսանդր Լակաշենկոյին նվիրելու համար։
Ի դեպ, Կարեն Կարապետյանն իր հետ նաև ինը հատ «Նաիրի» և «Դվին» բարձրակարգ կոնյակ է տարել՝ հավանաբար ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերներին նվիրելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]