6032 դիտում
15:39 14-11-2016
Բնապահպանության նախարարությունը խախտումների արդյունքում հայտնաբերել և առգրավել է 112.6կգ «Սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 07-11.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 660.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1.2մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամի և հաշվարկվել է 1.1մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Սյունիքիտարածքային բաժնի վարույթին հանձնված ընկուզենի տեսակի թվով 4 և 1 կաղնի ծառերի ապօրինի հատման համարիրականացված զննության արդյունքում հաշվարկվել է 1.1մլն.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի արձանագրած 1 ծառահատման դեպքի վերաբերյալ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի բենտոնիտային կավ տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 80.0հազ.դրամի. որից՝
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում՝ 350.0հազ.դրամի. որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնիկողմիցհայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 184հատ /112.6կգ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝
Երևանի տարածքային բաժինը ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժնի հետ համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 120 հատ /78.5կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները նվիրաբերվել են ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և <<Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն>> ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում հայտնաբերել և առգրավվել է 13 հատ /9.0կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է Աբովյանի <<Նարեկ>> ծերանոց:
Գեղարքունիքի տարածքային բաժինը <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 29 հատ /15.5կգ/ <<սիգ>> տեսակի ձուկ և 4 հատ ցանց: Ցանցերը ի պահ են հանձնվել <<Սևան ԱՊ>> ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ ձուկը օրենքով սահմանված կարգովհանձնվել է Սևանի <<Հեքիաթ>> մանկապարտեզ:
Շիրակի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 22 հատ /9.6կգ/ <<սիգ>> տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է <<Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն>> ՊՈԱԿ-ին:
Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 10 վարչական տուգանքի որոշում 1.0մլն.դրամ գումարի չափով և 9 վնասի փոխհատուցման որոշում՝ 3.7մլն.դրամ գումարի չափով:
Համացանցում <<Համահայկական բնապահպանական ճակատ>> ՀԿ-ի կողմից տարածած՝ <<Ագարակ>>-ի ՊՄԿ–ի ջրային ռեսուրսների աղտոտման փաստի վերաբերյալ նյութի հիմքով ԲՊՏ-ում սկսվել է վարչական վարույթ, կատարվում են ուսումնասիրություններ, անալիզի նպատակով վերցվել են փորձանմուշներ, ինչպես նաև պարզաբանումներ ստանալու նպատակով դիմում է ուղարկվել ընկերությանը:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.72մլն.դրամ:
Նմանատիպ նյութեր
2797 դիտում
16:35 10-05-2016
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 1 շաբաթվա ընթացքում առգրավվել է 149.6կգ սիգ տեսակի ձուկ
1187 դիտում
10:20 14-12-2020
Տեսուչներն առգրավվել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ «Սիգ» տեսակի ձուկ
Այս բաժնից
901 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
634 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
841 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով