1048 դիտում
14:46 29-08-2015
Մալազիայում ցույցեր են. հազարավոր մարդիկ պահանջում են վարչապետի հրաժարականը
Դեղին շապիկները հագին Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի փողոցներ են դուրս եկել հազարավոր քաղաքացիներ:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են վարչապետ Նաջիբ Ռազակի հրաժարականը: Տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները ցույցն անօրինական են համարել և արգելափակել այն նախաձեռնող կազմակերպության կայքը, ինչպես նաև արգելել Bersih լոգոտիպով դեղին շապիկների կրումը:
Լոգոտիպը խորհրդանշում է ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, որոնք պայքարում են արդար ընտրությունների անցկացման համար:
Այս տարվա հունիսին հայտնի էր դարձել այն մասին, որ վարչապետը շուրջ 700 մլն դոլար է ստացել այն կազմակերպություններից, որոնք կապ ունեն 1MDB պետական ֆոնդի հետ: Վարչապետը պնդում է, որ ստացված գումարը Մերձավոր Արևելքի պետություններից է ստացվել՝ բարեգործության արդյունքում:
Նմանատիպ նյութեր
2305 դիտում
16:14 19-11-2016
Մալազիայում բազմահազարանոց բողոքի ցույցեր են. պահանջում են վարչապետի հրաժարականը
2751 դիտում
16:08 12-11-2016
Սեուլում տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են նախագահի հրաժարականը
Այս բաժնից
5204 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով
5260 դիտում
10:56 09-01-2025
ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով զոհեր կան. Թրամփն իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել
1678 դիտում
09:22 09-01-2025
Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցն ամբողջությամբ այրվել է․ Հալաջյան