211652_close_icon
views-count40960 դիտում article-date 10:06 11-11-2016

Վիրավոր ազատամարտիկն ապրում է չափազանց ծանր պայմաններում. 14-ամյա որդին է հորը պահում՝ գերեզման մաքրելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է 1954 թվականին, Ադրբեջանի Խանլարի շրջանի Մինգեչաուր քաղաքում: 1988 թվականին հեռացել է ծննդավայրից, եկել է Հայաստան: 4 ընկերների հետ կամավորագրվել է, մասնակցել Ազատի, Կամոյի, Գետաշենի մարտերին: 1991 թվականին գլխից վիրավորվել է և տեղափոխվել թիկունք: Մոտ 10 տարի ապրել է Ախալցխայում, ապա վերադարձել Հայաստան: Սկզբում բնակարան է ստացել Լուսակերտի զորամասում, բայց հրամանատարությունը փոխվել է, իրեն դուրս են հանել իր կացարանից: Մի քանի տարի անց մահացել է կինը: Իր Միքայել որդու հետ տարիներ շարունակ կացարան է փնտրում: Մի շրջան բնակվել են կոշկակարի կրպակում: Հետո մի բարի մարդ խղճացել է նրանց, թույլ տվել, որ իր հողամասի խրճիթում բնակվեն: Բայց ամեն րոպե նրանց գլխին կանգնած է անօթևան դառնալու վտանգը, քանի որ սեփականատերն իր հողակտորն ուզում է վաճառել: Սերգեյն ու իր որդին՝ Միշան, սոցիալական շատ ծանր վիճակում են հայտնվել: Մի քանի ամիս առաջ իրենց զրկել են սոցիալական անապահովության նպաստից՝ 24 հազար դրամից: Այժմ 14-ամյա որդին սովորում է Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում. երկուշաբթի գնում է, ուրբաթ վերադառնում հոր մոտ: Շաբաթ-կիրակի մաքրում է Նոր Հաճնի բնակիչներից մեկի որդու գերեզմանը. դա հոր և որդու ապրուստի միակ միջոցն է: Որոշ ժամանակ առաջ Սերգեյի մոտ այլ հիվանդությունների հետ բժիշկն ախտորոշել է թոքի քաղցկեղ, հայրն այժմ թաքուն է պահում դա որդուց, ասում է. «Չեմ ուզում, որ կոտրվի»: Բայց ինքը հուսահատության մեջ է: Սերգեյ Պետրոսյանը բնակվում է Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում՝ Հրաչյա Ներսիսյան 49 հասցեում, հեռախոսահամարն է 091244055: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարեգութ մարդկանց՝ հնարավորության սահմաններում օգնել ազատամարտիկին ու նրա 14-ամյա որդուն։ [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր