2050 դիտում
18:52 08-11-2016
Նախագահն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իտալիայի քաղաքական երկխոսությանը և կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության առավել խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի:
ՀՀ Նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018թ. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
7272 դիտում
20:01 18-07-2017
Սրեժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին
1281 դիտում
12:26 03-04-2022
Վարչապետն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյին
1262 դիտում
19:00 11-04-2017
Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
682 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1051 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»