«Բորուսիան» «Լիվերպուլից» 30 մլն եվրո է պահանջել Պուլիշիչի համար
«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին:
Ամռանը մերսիսայդցիները ԱՄՆ-ի հավաքականի 18-ամյա խաղացողի համար առաջարկել էին 12,5 մլն եվրո, սակայն գերմանական ակումբը մերժել էր:
Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է Պուլիշիչին ձեռք բերել հուվարին, ընդ որում, ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը աճել է մինչև 30 մլն եվրո:
Գերմանիայի այս առաջնության 8 խաղերում տաղանդավոր կիսապաշտպանը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: