Ներկայացվել է 2000 ձիաուժ հզորությամբ Toyota Land Speed Cruiser-ը. Լոս Անջելեսում մեկնարկել է ավտոթյունինգի շոուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոս Անջելեսում մեկնարկել է հայտնի SEMA 2016 ավտոթյունինգի շոուն, որի շրջանակներում ավտոարտադրողները ներկայացնում են արտասովոր, ժամանակակից և անհավանական թյունինգի ենթարկված մոդելները:
Ճապոնական Toyota-ն ավտոշոուին ներկայացրել է ավելի քան 20 մոդել, սակայն Land Speed Cruiser-ը տարբերվում է ներկայացված բոլոր մոդելներից իր արտասովոր թյունինգով:
2000 ձիաուժ հզորությամբ ամենագնացը հագեցած է 5,7 լ ծավալով V8 շարժիչով:
[img]/ups/images/0857267001478544022120938.jpg[/img]
Ավտոընկերության ինժեներները կողային հայելիների փոխարեն տեղադրել են տեսախցիկներ, իսկ նոր թափքը զգալիորեն ցածրացրել են:
Ներկայացնում ենք տեսանյութը: