Մեսին ստացավ իր կարիերայի ամենաարտառոց դեղին քարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Սևիլյա»-«Բարսելոնա» [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/07/100514/]խաղում[/url] (1:2) արտառոց դրվագ է գրանցվել:
Հանդիպման 83-րդ րոպեին խաղային դրվագներից մեկում «Սևիլյայի» կիսապաշտպան Ն’Զոնզին խախտեց կանոնները, որի արդյունքում Մեսիի խաղակոշիկը դուրս թռավ:
Երբ Մեսին խաղակոշիկը փորձեց հագնել, հանդիպման մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց` համարելով, որ արգենտինացին կոշիկը պետք է դաշտի սահմաններից դուրս հագնի: Սա թերևս ամենազարմանալի և աննախադեպ դեղին քարտն էր, որ երբևիցե ցույց է տրվել ֆուտբոլիստին: