211652_close_icon
views-count4636 դիտում article-date 17:09 06-11-2016

Իսպանիա. «Ռեալը» հաղթեց և առաջատարի իր դիրքերը չզիջեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Լեգանեսին» և պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը: Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, և մեկ գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 27 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» ունի 22 միավոր և մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր [/b] «Ռեալ» - «Լեգանես»՝ 3:0 Գարեթ Բեյլ, 38, 45+1, Ալվարո Մորատա, 76
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր