64896 դիտում
10:11 05-11-2016
Մասիսի ոստիկաններն անհայտ կորած 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են ընկերուհու հետ հանդիպման ժամանակ
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանում հայտնաբերել են Արգավանդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գևորգ Դավիթի Թորոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի ոստիկանները 21-ամյա երիտասարդին հայտնաբերել են «Ծուղակ» օպերացիայի արդյունքում։ Նրան ընկերուհու հեռախոսահամարով զանգահարել և հրավիրել են հանդիպման ու արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում ընկերուհու հետ հանդիպման պահին հայտնաբերում են նրան։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/03/100229/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արգավանդ գյուղի 5-րդ փողոցի 13-րդ տան բնակիչ, 21-ամյա Գևորգ Դավիթի Թորոսյանը: Վերջինս հոկտեմբերի 30-ին վաղ առավոտյան դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)