45023 դիտում
12:21 05-07-2018
Գեղարքունիքի մարզի ոստիկաններն ու փրկարարները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են անհայտ կորած 11 և 15 –ամյա երեխաներին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով ՝ քիչ առաջ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Ճամբարակի և Սևանի բաժինների ծառայողները ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների հետ Գեղարքունիքի մարզի Ջիլ, Ծովազարդ գյուղերի հատվածում հայտնաբերել են որպես անհայտ որոնվող, Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ, 15-ամյա Է. Ղ.-ին և 11-ամյա Է. Ղ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաները հուլիսի 4-ին ժամը 05:30-ի սահմաններում ֆերմայից դուրս էին եկել և այլևս տեղեկություններ չկար նրանց մասին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2218 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)