3675 դիտում
21:43 17-07-2015
Ընկերուհու նկարները ինտերնետում տարածելու համար 33-ամյա Ռոմանը ընկերոջ հետ առեւանգել է այդ երիտասարդին ու տանելով մատուռի մոտ՝ ծեծի ենթարկել
33-ամյա Ռոման Միրզոյանին եւ Բենիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկեր Բենիկ Կարենի Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ Ռայմոնդ Օհանջանյանի կողմից իր ծանոթ Անի Գրիգորյանի հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով գործով չպարզված «ՎԱԶ-2106» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոց և նշված փողոցում գտնվող սննդի օբյեկտից դուրս հրավիրել աշխատակից Ռայմոնդ Օհանջանյանին և վերջինիս կամքին հակառակ բռնություն գործադրելով՝ բացահայտ առևանգել են նրան ու նշված ավտոմեքենայով տեղափոխել այլ վայր` Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող մատուռի ամայի տարածք, որտեղ էլ ծեծի են ենթարկել նրան:
Նրանց դեմ քրեական գործէ հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քր.օրի 131հոդ. 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
16:23 30-09-2014
30-ամյա Ռոմանը «Կարմիր Բլուր» գերեզմանատան տարածքում կնոջ է ծեծի ենթարկել եւ կրակել ճակատին ու ոտքին
13932 դիտում
15:24 03-04-2015
Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար դատապարտված Կարեն Արայանն արդեն ազատության մեջ է
Այս բաժնից
1612 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ