3850 դիտում
09:47 05-11-2016
Վանաձորի ավագանու արտահերթ նիստին քվորում չի ապահովվելու. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու Վանաձորի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ այդ թվում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը ընդունելու հարցը։
Նիստը, սակայն, ամենայն հավանականությամբ չի կայանա, քանի որ ՀՀԿ-ն և նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, իսկ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ը, ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդ»-ը միասին ունեն 18 մանդատ։ Վերջին երեք կուսակցությունները որոշում են կայացրել բոյկոտել ավագանու նիստն այնքան ժամանակ, մինչև կբացահայտվեն հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրված ԲՀԿ, «Հայկական Վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագրի պայմանավորվածությունը դրժած անձինք։ Արդյունքում բավական լարված իրավիճակ է ստեղծվելու, քանի որ քվորում չի ապահովվելու նիստը գումարելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3376 դիտում
11:20 16-07-2018
Երևանի ավագանու նիստը 30 րոպեով հետաձգվեց. քվորում չկա. ներկա է ընդամենը ավագանու 5 անդամ. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
2032 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9112 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2155 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան