Երևանի փողոցներից «գազելները» կվերանան, կլինեն մեծ ու փոքր ավտոբուսներ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի հասարակական տրանսպորտը, ամենայն հավանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխությունների։ Երևանի փողոցներից կվերանան «գազելները» և դրանց կփոխարինեն մեծ, միջին և փոքր ավտոբուսները։ Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր։
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Այդ փոփոխությունները իրականացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է։
Փոխքաղաքապետը չի նշել, թե որ ընկերությունն է տրամադրելու այդ խորհրդատվությունը, պարզաբանելով որ խորհրդատուին կբացահայտեն մրցույթի արդյունքները վերջնական ամփոփելուց և պայմանագիրը կնքելուց հետո։ Ըստ փոխքաղաքապետի մոտավոր հաշվարկների նշված փոփոխություններն իրականացնելու համար կարող է պահանջվել 80-100 միլիոն դոլար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]