Չինաստանում հանքի փլուզման վայրում հայտնաբերվել է 33 հանքափորի դի
Չինաստանի Չունցին քաղաքի մոտակայքում գտնվող ածխահանքում, որտեղ նախօրեին հզոր պայթյուն է տեղի ունեցել, փրկարարները 33 հանքափորի դի են հայտնաբերել, հայտնում է BBC-ն։
Դեպքը տեղի էր ունեցել երկուշաբթի առավոտյան։ Պայթյունից հետո 2 օր շարունակ փրկարարները փորձել էին հասնել փլատակների մեջ արգելափակված հանքագործներին։
Ինչպես հաղորդում է People’s Daily թերթը, բոլոր դիերը դուրս են բերվել և ճանաչվել։ Հանքագործներից միայն երկուսին է հաջողվել ողջ դուրս գալ փլատակներից։
Ժամանակավորապես դադարեցվել է հանքի աշխատանքը։ Նշենք, որ Չինաստանը համարվում է ածխի արդյունահանման համախարհային առաջատար։ Իսկ նշված հանքում տարեկան արդյունահանվում էր մոտ 60 հազար տոննա ածուխ։