211652_close_icon
views-count8278 դիտում article-date 14:33 20-11-2021

Մենք թույլ չենք տա, որ թշնամին հաջողության հասնի այս սուրբ տարածքներում․ Նաիրի Հոխիկյան

Մեր հայրենակիցներին ցույց ենք տալու, թե որտեղ են նախատեսում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, ձեռք ձեռքի տված, թշնամուն հանձնել ճանապարհ կամ միջանցք։ Այս մասին Գորիս տանող ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանը։
 

«Սա փոքրիկ խումբ է, որը կմեծանա, որը ցույց կտա այն սպառնալիքները, որոնք կան և կարող են մեծանալ, եթե մենք ազգովի շարժում չսկսենք և թշնամու ճանապարհը չկտրենք։

Մենք լինելու ենք Սյունիքի տարբեր հատվածներում և մարդկանց ցույց ենք տալու, թե ինչ է կատարվում, և ինչ է նախատեսված կատարվել։

Մենք թույլ չենք տա, որ թշնամին հաջողության հասնի այս սուրբ տարածքներում»,- նշեց նա։

Քայլարշավի մասնակիցները նույնպես կոչ արեցին միավորվել և փրկել Հայաստանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նմանատիպ նյութեր