Շվայնշտայգերին վերադարձրել են «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վերադարձել է թիմի հիմնական կազմի մարզումներին:
Գերմանացի ֆուտբոլիստը երևում է մարզումների լուսանկարներում: Սակայն ՄՅՈւ-ն չի հաղորդել է Շվայնշտայգերի վերադարձի մասին:
Ավելի վաղ Շվայնշտայգերը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից հեռացվել էր թիմի հիմնական կազմի հետ մարզումներից, իսկ հետո պորտուգալացին նրան արգելել էր հանդես գալ երիտասարդական թիմի կազմում: