Մոուրինյոն Շվայնշտայգերին կարգադրել է ազատել հիմնական կազմի հանդերձարանը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ հույսեր չի կապում թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հետ, որի 32-ամյակը օրերս լրացավ:
Մոուրինյոն Գերմանիայի հավաքականի նախկին խաղացողին կարգադրել է ազատել հիմնական կազմի հանդերձարանի իր պահարանը և ասել, որ այսուհետ ֆուտբոլիստը մարզվելու է թիմի երիտասարդական կազմի հետ այնքան ժամանակ, մինչև նոր ակումբ չգտնի իրեն:
Նշենք, որ Շվայնշտայգերի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Ինտերը» և ՊՍԺ-ն: Խաղացողի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը: