Մոուրինյոն մեկնաբանել է Շվայնշտայգերին հիմնական կազմից հեռացնելու որոշումը
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին երիտասարդական թիմ տեղափոխելու որոշումը:
«Նման բան տեղի է ունենում աշխարհի ցանկացած ակումբում. մրցաշրջանից առաջ մարզիչը որոշում է կազմը` ընտրելով որոշակի քանակությամբ խաղացողների: Ահա և վերջ:
«Սովորաբար ես աշխատում եմ 20 խաղացողի և 3 դարպասապահի հետ և դա անում եմ 15 տարի: Սակայն մենք այնքան շատ խաղացող ունենք, այնքան շատ մրցաշարեր, հատկապես` Եվրոպայի Լիգան, որը զգալիորեն փոխում է մրցաշրջանի կառուցվածքը:
Հաճախակի տեղաշարժերը, մրցելույթները Պրեմիեր լիգայում մեծ ռիսկի հետ են կապված, այդ իսկ պատճառով ես որոշեցի թողնել 23 խաղացողի և 2 դարպասապահի, որն արդեն իսկ շատ է: Ես պետք է նման որոշում կայացնեի», ասել է Մոուրինյոն: