Ինտերպոլը կվերանայի Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հայցը
Ինտերպոլը մտադիր է վերադառնալ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հայցին, ում մեղադրում են Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանությանը մասնակից լինելու մեջ, հաղորդում է Interfax-ը։
Գործակալությանը իրազեկ աղբյուրը մանրամասնել է. «Ինտերպոլը մոսկվայից այդ հարցով բոլոր պահանջված նյութերը ստացել է, որպեսզի որոշի, թե կան, արդյոք, հիմքեր՝ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար»։
Ամենայն հավանականությամբ, Ինտերպոլն այդ հարցին կանդրադառնա նոյեմբերի կեսին Ինդոնեզիայում նախատեսված նիստին։