Ինտերպոլը հրաժարվել է Խոդորկովսկու նկատմամբ հետախոզում հայտարարել
Ինտերպոլը մերժել է Մոսկվայի խնդրանքը` Խոդորկովսկու նկատմամբ հետախոզում հայտարարել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ինչպես նշել են Լիոնումում գտնվող Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից, Մոսկվայի հայցը չի համապատասխանում կազմակերպության կանոններին:
Նշենք, որ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում էր հայտարարվել` Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության գործով:
Ավելի վաղ Միխայիլ Խոդորկովսկու վերաբերյալ, ով ներկայումս Մեծ Բրիտանիայում է, դատարանը ձերբակալության որոշում էր կայացրել:
Վերջինս չի ընդունել իրեն ներկայացված սպանության մեղադրանքը և հայտարարել է, որ առնչություն չունի Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի մահվան հետ: