Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ
«ЮКОС»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել Նեֆթեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
«Ռուսաստանում Ինտերպոլի ազգային բյուրոն, հիմնված Ռուսաստանի գլխավոր դատախազությունից և ՌԴ Հետաքննչական կոմիտեից ստացված նյութերի վրա, Խոդորկովսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել: Համապատասխան որոշումն ուղարկվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական բյուրո»,-ասել է աղբյուրը: