Վաղը կկայանա «Մանկական եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան
«Մանկական Եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:30-ին: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերության լրատվության ծառայությունից:
Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» երգով:
Նշենք, որ«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում: