Ադրբեջանում հորդառատ անձրևները հեղեղել են 10 գյուղեր
Ադրբեջանում վերջին մի քանի օրերին տեղացող հորդառատ անձրևներից բարձրացել է Գերանբոյի շրջանի Գարաչայ գետի ջրի մակարդակը, հաղորդում է haqqin.az պորտալը։
Պորտալի հաղորդմամբ՝ գետին հարակից 10 գյուղեր հայտնվել են ջրի տակ։
Ջուրը լցվել է բնակելի տների նկուղները, վնասել տնտեսություններ, ցանքատարածությոններ։ Իսկ կենտրոնի հետ կապող մայրող որոշ հատվածներում փոսեր են առաջացել։