«Բարսելոնը» 70 մլն եվրո է առաջարկում Պոգբայի տրանսֆերի դիմաց
Ինչպես տեղեկացնում է «sportbox.ru»-ն, կատալոնական «Բարսելոնը» շարունակում է հետաքրքրված լինել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
Տեղեկությունների համաձայն` իսպանական գրանդ ակումբն արդեն բանակցություններ է սկսել թուրինցիների հետ` կատարելով առաջին առաջարկը: Կատալոնական ակումբը 70 մլն եվրո է առաջարկում Պոգբայի տրանսֆերի դիմաց և մինչև 2016 թ. թուրինյան ակումբում վարձավճարով հանդես գալու հնարավորություն տալիս:
Եթե «Բարսելոնի» նկատմամբ գործող պատժամիջոցներն ավելի շուտ չեղյալ համարվեն, ապա ակումբը պատրաստ կլինի ևս 10 մլն եվրո ավելացնել առաջարկվող գումարին: