4339 դիտում
15:58 25-10-2016
Ցանկանում ենք նախագահի հետ քննարկել, թե հաջորդիվ ինչ քայլեր են ձեռնարկվելու. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ բանակցային ընթացքի ձեռքբերումներին և ակնկալիքներին:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հնարավորություն կար նախագահների հետ ուղղակիորեն խոսելու մի շարք խնդիրների մասին: Մենք քննարկեցինք ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման խնդիրը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ղեկավարության ներքո: Կա համաձայնություն դեսպան Կասպշիկի առաքելության ընդլայնման հարցում առաջ ընթանալու վերաբերյալ, և այստեղ մեր այցի նպատակը այդ համաձայնության իրականացմանը վերաբերող որոշ մանրամասների վրա աշխատելն է»,- ասաց ամերիկացի համանախագահը:
«Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում նաև քննարկումներ են եղել բանակցություններում առաջ ընթանալու մասին: Նախագահները վերստին հաստատեցին բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Իհարկե, շարունակում են մնալ անհամաձայնություններ, կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել և որոնց վրա պետք է աշխատել, դա ցանկացած բանակցության մաս է կազմում: Մենք այստեղ՝ Երևանում ցանկանում ենք նախագահի հետ քննարկել այդ խնդիրներից մի քանիսը և թե հաջորդը ինչ քայլեր են ձեռնարկվելու»,- նշեց ամերիկացի համանախագահը:
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ Հելսինկյան սկզբունքներն ընդունում են բոլոր կողմերը: Դա ներառում է ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները: Ապագա ցանկացած համաձայնության հիմքը կլինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի նշված երեք սկզբունքները: Մենք շարունակում ենք այդ սկզբունքներն ընդունել որպես մեր քննարկումների կարևոր ուղենիշ»,- ասել է Ուորլիքը:
Ջեյմս Ուորլիքը խոսքն ամփոփեց Մարտին Լյութեր Քինգի հայտնի ելույթի նմանությամբ. «Ես ունեմ երազանք, երբ հայերն ու ադրբեջանցիները կարող են կողք-կողքի ապրել»:
Նմանատիպ նյութեր
811 դիտում
18:40 14-07-2023
Լենցովը պետնախարարին հավաստիացրել է, որ քայլեր են ձեռնարկվելու ծագած խնդիրները կարգավորելու ուղղությամբ
1263 դիտում
11:27 24-04-2015
Մենք սգում ենք բոլոր զոհերի համար. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
1123 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
916 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
955 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ