211652_close_icon
views-count47584 դիտում article-date 13:13 25-10-2016

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է հարսանքավորը Volkswagen-ով բախվում Газель-ին և գլխիվայր շրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հոկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցել ավտովթարը, երբ Volkswagen մակնիշի 96 ՍՍ 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվում է մարդատար Газель-ին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվում ճանապարհի մեջտեղում։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/24/99247/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 24-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։21-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, Volkswagen մակնիշի 96 ՍՍ 999 համարանիշի ավտոմեքենան հարվածել էր Газель մակնիշի 06 ՏՏ 733 համարանիշի ավտոմեքենային և գլխիվայր շրջվել։ Վթարի հետևանքով, ըստ նախական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկային։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր