«MobiTaxi» ծառայության անակնկալը՝ իր գործունեության 2-ամյակի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «MobiTaxi» ծառայության աշխատակիցները այցելել էին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ծառայության աշխատակիցները դատարկաձեռն չէին եկել և այնտեղ գտնվող երեխաներին հանձնեցին տարբեր հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների կերպարանքով խաղալիքներ, քաղցրավենիք և կենդանի երաժշտության հնչյունների ներքո կտրվեց «MobiTaxi» ծառայության խորհրդանշով պատրաստված տորթը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ակցիան նվիրված էր նաև ընկերության գործունեության 2-ամյակին և ըստ տեղեկությունների՝ այն շարունակական է լինելու:
Երեխաներն էլ հյուրերի հետ անկաշկանդ շփվում էին, երբեմն էլ այն վերածելով երգ ու պարի:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մանկատան տնօրինությունը անում է ամեն ինչ, որպեսզի երեխաների առօրյան անցնի հետաքրքիր ու երեխաները չզգան իրենց օտարված:
Մանկատան թե՛ ներսում, թե՛ բակում տիրում էր իդեալական մաքրություն ու պարզվեց, որ դրա հեղինակները իրենք են՝ մանկատան երեխաները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի