«Նուշիկյան ասոցիացիան» դատարանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի ընտանիքն է, հայտնվել է դատարանում։
«Ժոդովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հուլիսին «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Իդա» ՍՊԸ-ից հօգուտ իրենց մոտ կես միլիոն դրամ բռնագանձելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամի Նուշիկյանը միջնորդել է «Իդա ՍՊԸ»-ի գույքի և դրամական միջոցների վրա կալանք դնել, ինչը նախագահող դատավոր Գայանե Մազմանյանի կողմից, բնականաբար, բավարարվել է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]