Եվրոպական խորհուրդը դատապարտել է Ռուսաստանի հարձակումը Հալեպի քաղաքացիական անձանց վրա
Եվրամիության 28 անդամ երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթաժողովի արդյունքներով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կայացնելու որոշում չեն ընդունել Սիրիայի պատճառով, վկայում է գագաթաժողովի մասնակիցների ամփոփիչ կոմյունիկեն, հայտնում է RIA Novosti-ն։
«Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների, մասնավորապես Ռուսաստանի հարձակումը Հալեպի քաղաքացիական անձանց վրա»,- ասվում է ամփոփիչ հաղորդագրությունում։
Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել էր, որ ԵՄ-ը կարող է Հալեպի իրավիճակի համար նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ դիտարկել Ռուսաստանի դեմ։ Տուսկի խոսքը հաստատել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ասելով. «Եթե մարդու իրավունքները շարունակվեն խախտվել, ապա մենք պետք է դրան արձագանքելու բոլոր միջոցները ձեռնարկենք՝ չբացառելով ոչ մի տեսակի մեթոդ»։