2706 դիտում
14:53 20-10-2016
Քլինթոնը Սիրիայի հակամարտության պատասխանատվությունը բարդում է Մոսկվայի, իսկ Թրամփը՝ հենց Քլինթոնի վրա
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր է հասնել Սիրիայում փակ օդային տարածք ստեղծելուն։ Այդ մասին նա հայտարարել է իր մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռուստաբանավեճի ժամանակ, հաղորդում է rosbalt.ru-ն։
Նա նշել է, որ օդային փայ տարածքի ստեղծմամբ հնարավոր կլինի ոչ միայն օգնել ապահովել սիրիացիների անվտանգությունը և դադարեցնել փախստականների հոսքը, այլ նաև ճնշում գործադրել սիրիական կառավարության և ռուսական իշխանությունների վրա։ Ըստ Քլինթոնի՝ այդկերպ հնարավորություն կստեղծվի լուրջ բանակցություններ սկսելու և հակամարտությունը քաղաքական ուղով հարթելու համար։
Նրա խոսքով՝ Սիրիան կշարունակի մնալ ահաբեկիչների թիրախն այնքան ժամանակ, քանի դեռ նրան սատարում են Իրանն ու Ռուսաստանը։
Թրամփն էլ, իր հերթին, Հալեպում տեղի ունեցող իրադարձությունները աղետ է անվանել և իրավիճակի մեղքը բարդել Քլինթոնի ու նրա՝ պետքարտուղարի պաշտոնում վարած արտաքին քաղաքականության վրա։
Ըստ Թրամփի՝ Քլինթոնը պատրաստ է ընտրություններում հաղթելու դեպքում մարտահրավեր նետել ՌԴ նախագահ Պուտինին, իսկ ինքը խոստանում է Պուտինի «տիկնիկը» չլինել։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում կկայանան նոյեմբերի 8-ին։
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
22:03 13-05-2015
Բիլ Քլինթոնը Սպիտակ տուն կվերադառա իր կնոջ՝ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում
7133 դիտում
09:28 16-05-2016
Հիլարի Քլինթոնը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ վերականգնել երկրի տնտեսությունը
Այս բաժնից
1273 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1237 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
916 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել