3763 դիտում
22:06 19-10-2016
Անցկացվել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ
Հ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:
Զորավարժության նպատակներն էին մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ հրամանատարների և շտաբերի գործնական ունակությունների կատարելագործումը, մարտական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացքում ենթակա ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդումը:
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի ընթացքում ամբողջ ծավալով իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանողական և հարձակողական մարտերի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ:
Առանձնակի ուշադրություն է հատկացվել ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում կատարված ճշգրտումներին և նորամուծություների գործնական կիրառմանը:
Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ավարտական փուլում, զորամիավորման ենթակա զրահատանկային զորամասերից մեկի բազայի վրա անցկացվել է ռեակտիվ հրետանային միջոցներով ուժեղացված գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:
Արդյունքների ամփոփման ժամանակ ընդգծվել է, որ զորավարժության բոլոր փուլերին ներգրավված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:
Նմանատիպ նյութեր
944 դիտում
14:07 30-05-2015
Հայաստանում անցկացվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ
2025 դիտում
15:42 30-05-2015
Սեյրան Օհանյանը հետևել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին. լուսանկարներ
2243 դիտում
19:56 13-04-2020
Առաջին զորամիավորումում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1705 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1552 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան