Սիրիայի ապագան կորոշեն սիրիացիները՝ ներառական քաղաքական երկխոսության ընթացքում. ՌԴ ԱԳՆ
Սիրիայի հարցով Լոզանում կայացած բանակցությունների բոլոր մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի՝ որպես ամբողջական և աշխարհիկ պետության պահպանմանը, և Ռուսաստանը խորհրդակցությունների ընթացքում մատնացույց է արել ընդդիմադիրներին ահաբեկիչներից տարանջատելու աշխատանքի կատարման անհրաժեշտությունը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 15-ին Լոզանում կայացել են Սիրիայի հարցով «նեղ ձևաչափով» բանակցությունները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հանձնակատար Ստաֆան դե Միստուրայի մասնակցությամբ։
«Հաստատվել է հանդիպման բոլոր մասնակիցների հավատարմությունը Սիրիայի՝ որպես ամբողջական, անկախ և աշխարհիկ պետության պահպանմանը, որտեղ երկրի ապագան կորոշեն իրենք՝ սիրիացիները՝ ներառական քաղաքական երկխոսության ընթացքում»,- ասվում ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։