211652_close_icon
views-count8553 դիտում article-date 21:05 15-10-2016

Աբովյան համայնքի ղեկավարի շնորհավորական ուղերձը Աբովյան քաղաքի 53-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի' աբովյանցիներ․ Շնորհավորում եմ բոլորիս Հայ ժողովրդի մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող մեր սիրելի քաղաքի 53-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս տարիքը, թեև համեմատելի չէ դարերի պատմություն ունեցող աշխարհի տարբեր քաղաքների տարիքին, սակայն մեր քաղաքի հասունության վկայությունն է: Պարտավորված նաև այդպիսի պատասխանատվությամբ` թե’ քաղաքային իշխանությունը, թե վերջինիս ծնունդ տվող համայնքն ու նրա հարազատ բնակիչները պարտավոր են ամեն օր աշխատել Աբովյանը բնակության համար աշխարհի ամենասքանչելի քաղաքը դարձնելու ուղղությամբ: Թեև ամեն քայլափոխի բախվում ենք բազմազան սուբյեկտիվ ու օբյեկտիվ դժվարությունների, դա չի նշանակում, որ պետք է նահանջենք ու չհետապնդենք բարձր արժեքների արմատավորման և բարի նպատակների ու ծրագրի իրականացումը: Առանց որևիցե տեսակի չափազանցության` այսօր հպարտորեն արձանագրում եմ, որ Աբովյանը մեր հայրենիքի ամենահարմար ու բարեկարգ քաղաքներից է: Անչափելիորեն հաճելի է, երբ Հայաստանի մյուս քաղաքների և անգամ արտասահմանից ժամանած հյուրերը շտապում են զմայլվել Սուրբ Հովհաննես եկեղեցով, վայելել Աբովյանի հարուստ բնությունը: Հաստատակամորեն վստահեցնում եմ, որ առաջիկա տարիները Աբովյան քաղաքի համար դառնալու են անշեղ զարգացման շրջափուլ: Անցած մեկ տարում ցանկալի առավելագույնին հասած չլինելով հանդերձ` կարծում եմ, արդյունքները տպավորիչ են, ինչի մեկնինչն ու գնահատողը, անշուշտ դուք եք, հարգելի համաքաղաքացիներ: Վերահաստատում եմ, որ Աբովյանի քաղաքային իշխանությունը մշտապես գտնվելու է մեր քաղաքացիների կողքին` նրան հուզող հարցերին լուծումներ գտնելու պատրաստակամությամբ` ի շահ և բարօրություն մեր սիրառատ քաղաքի:

Նմանատիպ նյութեր