«Չելսին» հերքել է Կոնտեի հրաժարականի մասին լուրերը
Լոնդոնի «Չելսին» հերքել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հրաժարականի մասին տեղեկությունը, որը տարածել էին մի շարք բրիտանական լրատվամիջոցներ:
Որոշ առաջատար բուքեմեյքերական գրասենյակներ հանել են իտալացի մասնագետի հրաժարականի համար դրված խաղադրույքներրը: Ակումբում հայտնել են, որ Կոնտեն շարունակում է թիմը պատրաստել Անգլիայի առաջնության հերթական հանդիպմանը:
Նշենք, որ Կոնտեի պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2019 թվականը: Անգլիայի առաջնությունում 7 տուրից հետո թիմը 13 միավորով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսում է 6-7-րդ տեղերը: