211652_close_icon
views-count1939 դիտում article-date 21:10 18-01-2022

Էկոնոմիկայի նախարարի խոսնակը հերքել է Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հերքելով նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մտադրության մասին շրջանառվող տեղեկությունները:

«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ: Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները», - նշել է նախարարի մամլո քարտուղարը:

Վահան Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել 2020 թ. նոյեմբերին և վերանշանակվել այդ պաշտոնում 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ 2021 թ. օգոստոսի 3-ին:

Նմանատիպ նյութեր