Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ընկել է. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1936 թ. ծնված Թ. Լ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: