211652_close_icon
views-count972 դիտում article-date 16:59 12-10-2016

Դատապարտյալը, նախազգուշացված լինելով, սուտ մատնություն է կատարել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Սմբատ Կարա-Պողոսյանը, ծանոթանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից կազմված, անձնական խուզարկությամբ իր մոտ դեղահաբեր հայտնաբերելու, դրանք զննելու և դեղահաբերը քրեակատարողական հիմնարկի ծառայողից ձեռք բերելու վերաբերյալ իր անունից տրված հաղորդման և բացատրության արձանագրություններին՝ հաղորդում է տվել այն մասին, որ այդ փաստաթղթերը կեղծ են և դրանցում առկա ստորագրությունները իրեն չեն պատկանում: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ս. Կարա-Պողոսյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Սմբատ Կարա-Պողոսյանի անվամբ լրացված փաստաթղթերում առկա ձեռագիր գրառումներն ու ստորագրությունները կատարվել են վերջինիս կողմից: Այս կերպ՝ Ս. Կարա-Պողոսյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր