Նազարբաևի երևանյան այցը չեղյալ է հայտարարվել. նա մրսածություն ունի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Երևան կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել։ Այդ այդ մասին հայտնում է informburo.kz [url=https://informburo.kz/novosti/press-sekretar-nazarbaeva-prokommentiroval-sostoyanie-zdorovya-prezidennta.html]կայքը[/url]՝ հղում անելով Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբային։
Վերջինի խոսքով՝ նա պլանային բուժում է անցնում՝ կապված մրցածության հետ։
«Մտցվել են որոշակի փոփոխություններ, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջը նախագահի մասնակցությունը միջազգային միջոցառումներին չի նախատեսվում: Երևանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը: Հետագայում նախագահի գործունեությունը կընթանա ըստ աշխատանքային ժամանակացույցի»,-պարզաբանել է Ուկիբայը։
Նշենք, որ Նազարբաևի այցը չեղարկելու մասին երեկ երեկոյան գաղորդագրություն է տարածել նրա աշխատակազմի մամուլի ծառայությունը։